Ամանորյա առաջարկ՝ Էջմիածին

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային , Գաստրո, Թանգարաններ, Ամանորյա առաջարկ

Այս ճանապարհորդությունը սկսվում է Էջմիածին քաղաքի այցով (Հայաստանի հոգևոր կենտրոն), որի ընթացքում կտեսնեք եկեղեցիներ՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում: Առաջին կանգառները Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներն են՝ Էջմիածնի երեք եկեղեցիներից երկուսը՝ նվիրված քրիստոնյա կին-նահատակներին, ովքեր իրենց վարդապետ Գայանեի հետ փախել են Հռոմից: Հաջորդը Էջ...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 6 ժամ 30 րոպե6 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Հանդիպման կետ

Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96

Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

2
Կանգառ: Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Նկարագրություն: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Սբ. Գայանե եկեղեցի

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Գայանե եկեղեցի

Նկարագրություն: Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Էջմիածնի Մայր Տաճար (դրսից)

Վայր: Էջմիածնի Մայր Տաճար, Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ

Նկարագրություն: Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

5
Կանգառ: «Էջմիածնի գանձեր» թանգարան

Վայր: Էջմիածնի թանգարան-գանձարան, Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ

Նկարագրություն: «Էջմիածնի գանձեր» թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ վերջինս ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյան Տապանը գտնելու համար: Լեռը բարձրանալուն պես նա քուն է մտնում Բարձրյալի ազդեցության ներքո, Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ, երազի մեջ հորդորում Սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

6
Ճաշ: Հայկական տոնական ուտեստի վարպետաց դաս և ճաշ

Նկարագրություն: Հայկական տոնական ուտեստի վարպետաց դաս և ճաշ

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Հայկական

Միջոցառումը ներառված է գնի մեջ

7
Կանգառ: Զվարթնոցի տաճար

Վայր: Զվարթնոցի տաճար, Հայաստան, Արմավիրի մարզ

Նկարագրություն: Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

8
Կանգառ: Երևանի ամենահայտնի վայրերը

Նկարագրություն: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

Ի՞նչ է ներառված

  • Wi-Fi տրանսպորտում
  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
  • Օդորակիչով մեքենա
  • Ջուր և քաղցրավենիք
  • Ճաշ
  • Վարպետաց դաս և համտեսում

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)