Նավով շրջայց Սևանա լճում
Այս էքսկուրսիայի ընթացքում կվայելեք Հայաստանի գեղեցկուհի Սևանա լճի հիասքանչ բնապատկերները և կայցելեք թերակղզու բարձունքում գտնվող Սևանավանք վանական համալիր: Վանական համալիրը Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգության գոհարներից է, որտեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի կախարդական Սևանա լիճ։ Սևանավանքի գաղտնիքների մասին հետաքրքիր պատմությունները հաստատ կտպավորեն ձեզ: Էքսկուրսիայի ընթացքում հ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
6 ժամ
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ
Նկարագրություն: Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Տեւողությունը:: 2 ժամ
Վայր: Սևանավանք, Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նկարագրություն: Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա: *հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
Տեւողությունը:: ժամ
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Լինելով Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ բարձրալեռնային լճերից մեկը՝ Սևանա լիճն իր հարուստ ու բազմազան էկո համակարգով ու գեղատեսիլ ափերով իրավամբ հանդիսանում է Հայաստանի մարգարիտը: Բնության այս հրաշքն այցելելիս բաց մի թողեք նավով շրջայց կատարելու հնարավորությունը՝ լիճն ուսումնասիրելու տարբեր կողմերից: Մինչև 25 հոգու համար շրջայցի արժեքը կազմում է 40 000 AMD, իսկ 49 հոգու դեպքում՝ 65 000 AMD: Նավով շրջայցի կազմակերպումը կախված է եղանակային պայմաններից:
Տեւողությունը:: 40 րոպե
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Փորձառու զբոսավար
- Օդորակիչով մեքենա
- Wi-Fi տրանսպորտում
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Արևապաշտպան քսուկ
- Տաք հագուստ
- Լողազգեստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան