Ծաղկաձոր, Սևանա լիճ, Սևանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Ծաղկաձորը, Կեչառիս վանական համալիրը, ճոպանուղի կնստեք՝ հիանալու շրջապատող գեղեցկությամբ, ապա կտեսնեք Սևանա լիճը՝ մեր լեռնային երկրի մարգարիտը: Հաջորդիվ կանգառ կունենաք Սևանա լճի թերակղզում գտնվող Սևանավանքի մոտ՝ հենց այն կետի, որտեղից երևում է Սևանն իր ողջ հմայքով: Էքսկուրսիայի վերջում հնարավորություն կունենաք մասնակցել իշխանի խորովածի պատրաստման վարպետաց դ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
7 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր
Նկարագրություն: Ծաղկաձոր քաղաքը (թարգմանաբար՝ ծաղիկների ձոր) համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ: Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 60 կմ դեպի հյուսիս՝ Թեղենիս սարի արևմտյան լանջին՝ շրջապատված բազմերանգ անտառներով ու ալպիական մարգագետիններով:
Վայր: Կեչառիս վանական համալիր, Հայաստան, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր
Նկարագրություն: Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ
Նկարագրություն: Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Սևանավանք, Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նկարագրություն: Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա: *հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
Մուտքն անվճար է
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Հարմարավետ տրանսպորտ
- Փորձառու զբոսավար
- Օդորակիչով մեքենա
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Վարպետաց դաս և համտեսում
- Ջուր և քաղցրավենիք
- Ճաշ
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք գլխարկ
- Տաք հագուստ
- Սպորտային հագուստ
- Հարմարավետ կոշիկներ