Սաղմոսավանք, ԱրմԱս գինու գործարան

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Գինետուրեր, Պատմամշակութային , Գաստրո

Այս անհատական էքսկուրսիան Ձեզ հնարավորություն կտա բացահայտել Արագածոտնի մարզի հրաշալի տեսարժան վայրերը: Սկզբում կայցելեք Սաղմոսավանքը, որը գտնվում է Քասախի կիրճի մոտակայքում, ծրագրում այնուհետև Հայոց այբուբենի հուշարձանի այցելությունն է. վերջինս կառուցվել է 2005թ.-ին՝ հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ: Այնտեղ կկարողանաք գեղեցիկ նկարներ ստանալ քարե վսեմ տառերի կողքին: Էքսկուրսիայի երկրորդ մասը...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
  • 8 ժամ 30 րոպե8 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Սաղմոսավանք

Վայր: Սաղմոսավանք, Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ

Նկարագրություն: Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքին, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ.-ի ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ.-ին ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:

Մուտքն անվճար է

2
Կանգառ: Հայոց այբուբենի հուշարձան

Վայր:

Նկարագրություն: Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:

Մուտքն անվճար է

3
Գինու գործարան: Արմենիա Վայն գինու գործարան

Վայր: Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ

Նկարագրություն: 2008թ.-ին հիմնադրված «Արմենիա Վայն» գինու գործարանը Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկն է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած լինելով՝ այն ունի խաղուն և դասական գինիների արտադրության ողջ ընթացքում որակյալ գինեգործություն ապահովող ռեսուրսների մի ամբողջական կազմ: Գործարանով էքսկուրսիայի ընթացքում կարող եք այցելել մառանները, ներկա գտնվել արտադրության գործընթացին, ինչպես նաև համտեսել այստեղ արտադրվող գինիների լայն տեսականին համտեսի սրահում: Հասանելի են համտեսի հետևյալ տարբերակները. Տարբերակ 1` 2 տեսակ «Արմենիա» գինիների համտես՝ անձը 3 500 AMD; Տարբերակ 2` 3 տեսակ «Երևան» գինիների համտես՝ անձը 5 000 AMD; Տարբերակ 3` 3 տեսակ «Տակառ» գինիների համտես՝ անձը 6 500 AMD: Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

4
Գինու գործարան: ԱրմԱս գինու գործարան

Վայր: ԱրմԱս, Արագածոտնի մարզ

Նկարագրություն: 2007թ.-ին Արմենակ Ասլանյանը հիմնում է «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը՝ նպատակ ունենալով պահպանել գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթները: Այստեղ էքսկուրսիան սկսվում է խաղողի ու պտղատու այգիներով զբոսանքով, մառանում Ձեզ կծանոթացնեն արտադրական գործընթացին, ինչպես նաև կպատմեն տակառով հնեցման դարավոր ավանդույթների մասին: Համտեսի սրահում կամ պատշգամբում, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի այգիները և բիբլիական Արարատ լեռը, կարող եք մասնակցել գինու ուսուցողական համտեսի: Այցելուների համար գործում են հետևյալ փաթեթները. Տարբերակ 1` 3 տեսակ բարձրակարգ գինիների համտես՝ անձը 11 000 AMD; Տարբերակ 2` 4 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ճաշ՝ անձը 16 500 AMD; Տարբերակ 3` 5 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ընթրիք՝ անձը 27 500 AMD; Տարբերակ 4` 9 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ընթրիք՝ անձը 38 500 AMD: Ամրագրումները կատարվում են նախապես, իսկ վերջին գրանցման ժամն է 15:00-ն:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

5
Ճաշ: Ճաշ (ըստ ցանկության)

Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Կովկասյան

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

Ի՞նչ է ներառված

  • Հարմարավետ տրանսպորտ
  • Օդորակիչով մեքենա
  • Շշալցված ջուր
  • Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
  • Հագնվեք եղանակին համապատասխան
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)