Հայրավանք, Նորատուսի Խաչքարեր, Ջերմուկ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Սուպեր ակտիվ, Գինետուրեր, Առողջարանային / ՍՊԱ, Պատմամշակութային , Հետաքրքիր ֆոտո վայրեր

Այս էքսկուրսիայի ընթացքում կայցելեք Հայրավանք, որտեղից բացվում է սքանչելի տեսարան դեպի Կապուտաչյա Սևանալիճ: Հաջորդ կանգառը կլինի Նորատուսի խաչքարերի հավաքածուն, որոնք համարվում են հայկական ճարտարապետության գոհարները: Այնուհետև կանցնեք Սելիմի լեռնանցքով, որը Հայաստանի հյուսիսային հատվածը կապում է հարավայինի հետ: Հետո կուղևորվեք Ջերմուկ առողջարանային քաղաք: Այն հայտնի է իր հանքային ջրերի ցուցասրահով...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 14 ժամ14 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Հանդիպման կետ

Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96

Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

2
Կանգառ: Սևանա լիճ

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ

Նկարագրություն: Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Հայրավանք

Վայր: Հայրավանք, Գեղարքունիքի մարզ, Սևան ազգային պարկ

Նկարագրություն: Հայրավանքի եկեղեցին (Այրիվան) կառուցված է Սևանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքին: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով և արտաքինից ունի պարզ տեսք:

Տեւողությունը:: 30 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Նորատուսի Խաչքարեր

Վայր: Նորատուս, Հայաստան

Նկարագրություն: Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

5
Կանգառ: Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)

Վայր: Սելիմի քարավանատուն, Գեղարքունիքի մարզ

Նկարագրություն: Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր առևտրային ճանապարհ. այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առևտրականներին ու ուղտերին իհարկե նաև հանգստի ժամեր էին անհրաժեշտ, և այդ էր պատճառը, որ 1332թ.-ին իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա, կառուցում է քարավանատուն: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ, ելնելով ապահովության նկատառումներից, սրահը չունի ոչ մի պատուհան: Այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առևտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները...

Տեւողությունը:: 20 րոպե

Մուտքն անվճար է

6
Ճաշ: Ճաշի համար կանգառ

Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD Տարբերակ 2՝ անձը 4500 AMD Տարբերակ 3՝ անձը 4900 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Կովկասյան

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

7
Կանգառ: Ջերմուկ

Վայր: Հայաստան, Վայոց ձորի մարզ, Ջերմուկ

Նկարագրություն: Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:

Տեւողությունը:: ժամ

Մուտքն անվճար է

8
Կանգառ: Ջերմուկի ջրվեժ

Նկարագրություն: 68 մ բարձրությամբ Ջերմուկի ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզի նույնանուն առողջարանային քաղաքում: Ջրվեժի հետ կապված բավականին հետաքրքիր լեգենդ կա, ըստ որի՝ դրա զառիթափ ժայռերի վրա ժամանակին ապրում էր հայ ազնվական, ով ուներ նկարի պես գեղեցիկ դուստր: Աշխարհի չորս կողմերից տղամարդիկ գեղեցկուհու ձեռքն էին խնդրում, սակայն աղջկա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, նա երկար պարան էր նետում կիրճը, որպեսզի տղան կարողանա բարձրանա իր տուն: Մի օր աղջկա հայրն իմանում է նրանց գաղտնիքի մասին և անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս և երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը, պարանի փոխարեն՝ աղջիկը իր երկար մազերն է նետում տղայի կողմը, և անեծքը կատարվում է. նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի: Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են «Ջրահարսի վարսեր»: *Ջրվեժներ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիս ամիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:

Տեւողությունը:: 30 րոպե

9
Կանգառ: Հին Արենի գինու գործարան

Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Տեւողությունը:: 30 րոպե

Միջոցառումը ներառված է գնի մեջ

Ի՞նչ է ներառված

  • Wi-Fi տրանսպորտում
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենա
  • Փորձառու զբոսավար
  • Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
  • Հագնվեք եղանակին համապատասխան
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)