Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, Քոբայրի վանք
Այս էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք Լոռվա բերդը՝ միջնադարյան անառիկ ամրոցներից մեկը, որը տեղակայված է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հաջորդ կանգառը կլինի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցում, որի կիսաքանդ, բայց վեհ պատերը վկայում են եկեղեցու 175-ամյա պատմության մասին: Այնուհետև կուղևովեք Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որն աչքի է ընկնում իր ճարտապետական գեղեցիկ լուծումներով: Վերջում կայցելեք...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
13 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Օձունի վանք, Լոռու մարզ, Օձուն գյուղ
Նկարագրություն: Օձունը Լոռու ամենամեծ գյուղերից է` շրջապատված խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և տեսանելի է դրա գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որևէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծություններն ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում:
Վայր: Քոբայրի վանք, Լոռու մարզ
Նկարագրություն: 13-րդ դարում Քոբայրը կառուցելիս՝ ճարտարապետների ու վարպետների երևակայությունը հասել է զարմանալի ձեռքբերումների: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, մատուռներից, սեղանատնից: Այս ամենը կառուցված է մի զառիվեր, դժվարամատչելի ժայռաբազուկի վրա՝ շրջապատված բազմաթիվ քարանձավներով: Ամբողջ համալիրը թվում է, թե ուղղակի ներաճած է ժայռերի մեջ ու բնության անբաժանելի մաս է կազմում: *հարկ կլինի 900 մ ոտքով հատել՝ Քոբայր հասնելու համար
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Լոռի բերդը 11-րդ դարի միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է՝ սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթ են կրում: Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում և արտաքին աշխարհի հետ կապվում է երկու կամուրջներով, որոնցից մեկի միայն որոշ հատվածն է պահպանվել, իսկ երկրորդն ամբողջությամբ վերականգնվել է:
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Կովկասյան
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր:
Նկարագրություն: Լոռվա սքանչելի բնությունը լրացնում է Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին: Այն կառուցվել է 1848 թվականին, նեոռուսական ոճով՝ ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից և մինչ այժմ չի գործում: Սուրբ Նիկոողայոս Հրաշագործը համարվում է ժամանակակից Սանտա Կլաուսի նախատիպը։ Սանտան առաջացել է Սուրբ բառից, իսկ Կլաուսը՝ Նիկոլայ անունից, որը հայերեն թարգմանվում է Նիկողայոս: Նիկողայոս Հրաշագործը հայտնի էր իր անսահման բարությամբ: Նա իր հարուստ ծնողներից ստացած ժառանգությունը բաժանում էր աղքատներին։ Ըստ ավանդության, նա Սուրբծննդյան տոնին նախորդող երեկոյան կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր ցած գցում, որոնք հաճախակի ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Այսպես էլ ձևավորվել է Ծննդյան տոներին գուլպաների մեջ նվերներ դնելու ավանդույթը։ Հարյուրավոր տարիներ անց էլ այս ավանդույթը դեռ պահպանվում է։
Մուտքն անվճար է
Վայր:
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Մուտքն անվճար է
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Շշալցված ջուր
- Օդորակիչով մեքենա
- Փորձառու զբոսավար
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Հարմարավետ տրանսպորտ
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ