Շրջայց-զբոսանք Երևանում, Էրեբունի թանգարան
Առաջարկում ենք Հայաստանով ճամփորդությունը սկսել հանրապետության սրտի՝ Երևան քաղաքի հետաքրքրաշարժ շրջայցով: Ձեզ է սպասում մայրաքաղաքի հազարամյա պատմությունը՝ ճարտարապետական հուշարձանների (ինչպիսիք են Օպերայի շենքը, Կասկադ համալիրը, Ազգային Ժողովի շենքը, Հանրապետության Հրապարակը, Էրեբունի թանգարանը և ամրոցը), և կենտրոնական փողոցների այցելության հետ մեկտեղ (Աբովյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտանե...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
4 ժամ
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Նկարագրություն: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
Տեւողությունը:: 3 ժամ
Վայր: Էրեբունի թանգարան, Երևան, Էրեբունի 38
Նկարագրություն: Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-20-րդ դդ.-ի պեղումների ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Նկարագրություն: Ավարտը Վերնիսաժի մոտ
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Փորձառու զբոսավար
- Շշալցված ջուր
- Հարմարավետ տրանսպորտ
- Օդորակիչով մեքենա
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Արևապաշտպան քսուկ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ