Խոր Վիրապի վանք
Այս կարճ էքսկուրսիան դեպի Արարատ լեռան ստորոտը հիանալի տարբերակ է հագեցած օրը լիարժեք դարձնելու համար. Դուք կայցելեք հիասքանչ Խոր Վիրապ վանքը, որտեղից գեղեցկագույն տեսարան է բացվում դեպի Բիբլիական լեռը (պարզ եղանակային պայմանների դեպքում): Կհայտնվեք մի վայրում, ուր ծնունդ է առել քրիստոնեությունը և կծանոթանաք դեռևս 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակվելու ուրույն պատմությ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
3 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր:
Նկարագրություն: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
Մուտքն անվճար է
Ի՞նչ է ներառված
- Շշալցված ջուր
- Փորձառու զբոսավար
- Օդորակիչով մեքենա
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ