Հայաստանի համն ու հոտը
Այս Էքսկուրսիան հիանալի ընտրություն է հայկական արտադրության առողջ սննդի կողմնակիցների և գինու սիրահարների համար: Սկզբում կայցելեք «Արեգի» չրերի և էկո խորտիկների գործարան, ուր Ձեզ են սպասում համային անակնկալները՝ մրգերի ու բանջարեղենների անհավանական համադրություններով: «Արեգի»-ի արտադրանքը բացառապես առանց շաքարի և հավելումների է, գործարանն աշխատում է ստանալով արևային էներգիա՝ հատուկ կայանների միջոց...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
4 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Արեգի, Հայաստան, Արագածոտնի մարզ, Եդեսսկոյի խճուղի, 7/1
Նկարագրություն: «Արեգի» չրագործության գործարանը տեղակայված է հայկական լեռնաշխարհի ամենաարևոտ արևմտյան մասում: 2020թ.-ից սկսած՝ «Արեգի»-ն ներմուծում է որակի նոր չափանիշներ, ինչպես նաև սահմանում ժամանակակից նորմեր չրերի ու չորացրած բանջարեղենի արտադրության մեջ: Գործարանի այցելուներին բազմաթիվ համային անակնկալներ են սպասվում՝ մրգերի ու բանջարեղենների անհավանական համադրություններով: Այստեղ կարելի է համտեսել տարատեսակ չրեր, մասնակցել բերքահավաքի, զբոսնել այգիներով և նույնսիկ տեսնել արևային էներգիայի կայանները: «Արեգի»-ն սիրով պատրաստ է հյուրընկալել առողջ սննդի բոլոր կողմնակիցներին: * Ամրագրումները կատարվում են նախապես:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Վայր: Արմենիա Վայն, Հայաստան, Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ
Նկարագրություն: 2008թ.-ին հիմնադրված «Արմենիա Վայն» գինու գործարանը Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկն է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած լինելով՝ այն ունի խաղուն և դասական գինիների արտադրության ողջ ընթացքում որակյալ գինեգործություն ապահովող ռեսուրսների մի ամբողջական կազմ: Գործարանով էքսկուրսիայի ընթացքում կարող եք այցելել մառանները, ներկա գտնվել արտադրության գործընթացին, ինչպես նաև համտեսել այստեղ արտադրվող գինիների լայն տեսականին համտեսի սրահում: Հասանելի են համտեսի հետևյալ տարբերակները. Տարբերակ 1` 2 տեսակ «Արմենիա» գինիների համտես՝ անձը 3 500 AMD; Տարբերակ 2` 3 տեսակ «Երևան» գինիների համտես՝ անձը 5 000 AMD; Տարբերակ 3` 3 տեսակ «Տակառ» գինիների համտես՝ անձը 6 500 AMD: Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Կովկասյան
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Հարմարավետ տրանսպորտ
- Օդորակիչով մեքենա
- Շշալցված ջուր
- Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ