Շաքիի ջրվեժ, Տաթևի վանք, Խնձորեսկի քարանձավներ
Այս անհատական էքսկուրսիայում ներառված են Հայաստանի հարավ-արևելյան մասի ամենահետաքրքրաշարժ ու ոգեշնչող տեսարժան վայրերի այցելությունները: Առաջին կանգառը նախատեսված է հնագույն գյուղերից մեկում՝ Արենիում, որտեղ գտնվել է 6000 տարվա հնության գինու գործարան: Այս գյուղի «Հին Արենի» գործարանում է կազմակերպվելու գինու համտես և էքսկուրսիա: Այնուհետև կուղևորվեք Սյունիքի մարզի ամենագողտրիկ ու գեղեցիկ անկյունն...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
14 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հին Արենի գինու գործարան, Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ
Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Շաքիի ջրվեժ, Հայաստան, Սյունիքի մարզ
Նկարագրություն: Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:
Մուտքն անվճար է
Վայր: Տաթևի վանք, Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ
Նկարագրություն: Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
Մուտքն անվճար է
Վայր: Տաթևի թեւեր, Հայաստան, Սյունիքի մարզ, ճոպանուղի Տաթևի թեւեր
Նկարագրություն: 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Վայր: Քարանձավային քաղաք Խնձորեսկ, Հայաստան, Սյունիքի մարզ
Նկարագրություն: Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովտի երկու լանջերին, որոնց վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, այդ պատճառով էլ մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.), իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ, Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է որպես միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, վերջինիս կողքին՝ որդին՝ Ահարոնը, և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մ է, բարձրությունը ձորի ամենախոր կետից՝ 63 մ, լայնությունը՝ 1.5 մ: 14 տ քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը կապում է հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Շշալցված ջուր
- Հարմարավետ տրանսպորտ
- Օդորակիչով մեքենա
- Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Արևապաշտպան քսուկ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Արևային ակնոցներ
- Վեստիբուլյար ապարատի խանգարումներ, գլխապտույտի համախտանիշներ։
- Բաց հագուստ վանքեր այցելելիս