Գառնի, Գեղարդ վանք, Քարերի սիմֆոնիա
Այս անհատական էքսկուրսիայի մեջ ներառված են Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Սկզբում կայցելեք 1-ին դարի Գառնի տաճարը՝ նվիրված Արևի Աստված Միհրին: Ճանապարհն այնուհետև կտանի Ձեզ մասամբ ժայռափոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված 13-րդ դարի Գեղարդ վանքը: Վերջում կայցելեք «Բազալտե երգեհոն» անունը ստացած Գառնիի ձորը:
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
5 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Չարենցի կամար
Նկարագրություն: Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։ Կամարը կառուցվել է 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով: Ճակատային բացվածքի վրա, կամարի երկայնքով, փորագրված են տողեր Չարենցի հայտնի բանաստեղծությունից. «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։ Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։
Մուտքն անվճար է
Վայր: Գառնու տաճար, Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ
Նկարագրություն: Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Վայր: Գեղարդի վանք, Հայաստան, Կոտայքի մարզ
Նկարագրություն: Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Վայր: Քարերի սիմֆոնիա, Հայաստան, Արարատի մարզ, Քարերի սիմֆոնիա
Նկարագրություն: Գառնու ձորում զարմանահրաշ տպավորություն են թողնում հրաբխային լավայի հետևանքով բազմանկյուն ձևեր ստացած բազալտե սյուները: Այս երկրաբանական յուրօրինակ հուշարձանը, շնորհիվ իր ապշեցուցիչ համաչափության, ստացել է «Բազալտե երգեհոն» անունը:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Օդորակիչով մեքենա
- Հարմարավետ տրանսպորտ
- Շշալցված ջուր
- Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևային ակնոցներ