Մատենադարան, Էրեբունի թանգարան, Ծիծեռնակաբերդ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Հնագիտական, Պատմամշակութային , Թանգարաններ

Այս անհատական էքսկուրսիայի շրջանակներում առաջարկում ենք այցելել Երևանի երեք հիմնական թանգարանները. սկզբում լինել Էրեբունի թանգարանում և ամրոցում, որը, համաձայն պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրության, համարվում է մայրաքաղաքի ծննդավայրը՝ թվագրվելով մ.թ.ա. 782թ.-ով, ուսումնասիրել բացառիկ ձեռագրերը Մատենադարանում՝ հնագույն ձեռագրերի պահպանման ինստիտուտում, իսկ վերջում ծանոթանալ Հայաստանի պատմո...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
  • 5 ժամ 30 րոպե5 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևանի ամենահայտնի վայրերը

Նկարագրություն: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:

2
Կանգառ: Էրեբունի թանգարան և ամրոց

Վայր: Էրեբունի թանգարան, Հայաստան, Երևան, Խաչիկ Դաշտենց փող

Նկարագրություն: Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-20-րդ դդ.-ի պեղումների ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

3
Կանգառ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վայր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի այգի

Նկարագրություն: Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915թ.-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև արտերկրից հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 44 մ բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ և դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Հայոց Ցեղասպանության թանգարան

Վայր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8

Նկարագրություն: Հայոց Ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բաղկացուցիչ մասն է կազմում: Այնտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ տրամադրված միջազգային այն կազմակերպությունների և երկրների խորհրդարանների կողմից, որոնցում դատապարտվում է ցեղասպանությունը:

Մուտքն անվճար է

5
Կանգառ: Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի ինստիտուտ

Վայր: Մատենադարան, Հայաստան, Երևան, Կորյունի փող., 14

Նկարագրություն: Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև իր աշակերտ Կորյունի արձանները:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

6
Ճաշ: Ճաշ (ըստ ցանկության)

Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Հայկական

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
  • Արևային ակնոցներ

Կարծիքներ (0)