Նորավանք, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի
Այս էքսկուրսիայի ժամանակ առաջարկում ենք այցելել Հայաստանի հարավ-արևելյան տարածաշրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը: Սկզբում նախատեսված է կանգառ իր կառուցվածքով բացառիկ Նորավանքի մոտ, որի Սբ. Աստվածածին եկեղեցին երկհարկանի է: Երթուղու հաջորդ կանգառը Տաթևի վանքն է, որը ժամանակին հոգևոր կենտրոն է եղել՝ ունենալով կարևոր գիտական և քաղաքական նշանակություն: Վանքը շրջապատված է գեղատեսիլ բնութ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
12 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Նորավանք, Հայաստան, Վայոց ձորի մարզ
Նկարագրություն: Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
Մուտքն անվճար է
Վայր: Տաթևի վանք, Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ
Նկարագրություն: Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթևի Թևեր ճոպանուղի
Նկարագրություն: 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Վայր: Հին Արենի գինու գործարան, Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ
Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Կովկասյան
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Օդորակիչով մեքենա
- Հարմարավետ տրանսպորտ
- Շշալցված ջուր
- Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Արևային ակնոցներ