Գյումրի, Քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Ընտանեկան, Պատմամշակութային , Թանգարաններ

Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում, հանրապետության հիմնական մշակութային կենտրոններից մեկը: Վերջին տարիներին այստեղ է կառուցվել Հայաստանում միակ կաթոլիկ եկեղեցին: Այցելելով քաղաքային կենցաղի թանգարանը՝ Դուք կբացահայտեք Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը: Կունենաք կանգառ Սև Բերդում՝ Գյումրիի հայտնի հուշարձաններից մեկում, որը...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
  • 7 ժամ 30 րոպե7 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Գյումրի

Վայր: Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի

Նկարագրություն: Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:

2
Կանգառ: Սև Բերդ

Վայր: Սեւ բերդ, Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Կարսի խճուղի, 2/2

Նկարագրություն: Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)

Վայր: Ազգային ճարտարապետության և քաղաքային կյանքի թանգարան, Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Հաղթանակի պողոտա, 47

Նկարագրություն: Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

4
Ճաշ: Ճաշ (ըստ ցանկության)

Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Հայկական

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ

Կարծիքներ (0)