Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոցի տաճար
Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռվի այցելել Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը, որի տեսարժան վայրերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Առաջին կանգառները կլինեն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիների մոտ՝ կառուցված քրիստոնյա նահատակների պատվին, որոնք փախել են Հռոմից՝ մայրապետ Գայանեի գլխավորությամբ: Հաջորդիվ գլխավոր կանգառն է ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
4 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Նկարագրություն: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Գայանե եկեղեցի
Նկարագրություն: Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Նկարագրություն: Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Վայր: Էջմիածնի թանգարան-գանձարան, Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Նկարագրություն: «Էջմիածնի գանձեր» թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ վերջինս ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյան Տապանը գտնելու համար: Լեռը բարձրանալուն պես նա քուն է մտնում Բարձրյալի ազդեցության ներքո, Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ, երազի մեջ հորդորում Սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Վայր: Զվարթնոցի տաճար, Հայաստան, Արմավիրի մարզ
Նկարագրություն: Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Օդորակիչով մեքենա
- Հարմարավետ տրանսպորտ
- Շշալցված ջուր
- Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ