Խոր Վիրապի վանք, Նորավանք, Թռչունների քարանձավ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Հնագիտական, Գինետուրեր, Պատմամշակութային , Գաստրո

Գեղեցկացրեք Ձեր օրն այս ուրույն էքսկուրսիայով, որը սկսվում է Խոր Վիրապ վանքի այցելությամբ՝ հիանալի վայր Բիբլիական Արարատ լեռան գեղատեսիլ տեսարանները վայելելու համար: Հաջորդը Նորավանքի այցելությունն է. այն եզակի է իր կառուցվածքով, քանի որ Սուրբ Աստվածածին եկեղեցին միակ երկհարկանի վանքն է Հայաստանում: Այնուհետև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում՝ Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկ...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
  • 9 ժամ 30 րոպե9 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Խոր Վիրապի վանք

Վայր: Խոր Վիրապի վանք, Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Լուսառատ

Նկարագրություն: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

Մուտքն անվճար է

2
Կանգառ: Նորավանք

Վայր: Նորավանք, Հայաստան, Վայոց ձորի մարզ

Նկարագրություն: Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Հին Արենի գինու գործարան

Վայր: Հին Արենի գինու գործարան, Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ

Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Հին Արենի գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Հին Արենի գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

4
Կանգառ: Արենի-1 (Թռչունների քարանձավ)

Վայր: Արենի քարանձավ, Հայաստան, Վայոց ձորի մարզ

Նկարագրություն: Թռչունների քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի ~500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500թթ.-ին վերագրված մետաղյա դանակներ, մրգերի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել՝ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

5
Ճաշ: Ճաշ (ըստ ցանկության)

Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: *Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար: ***Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Կովկասյան

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)