Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Ընտանեկան, Պատմամշակութային

Այս անհատական էքսկուրսիայի ժամանակ Դուք կուղևորվեք Դիլիջան, որը ստացել է «Հայկական Շվեյցարիա» անվանումը՝ իր հիասքանչ բնական անտառների շնորհիվ: Քաղաքը համարվում է Դիլիջանի ազգային պարկի մի մասը: Դուք կունենաք կանգառ 10-րդ դարի Հաղարծին վանքի մոտ, որը վերջերս է վերանորոգվել Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի կողմից՝ Շարժայի Շեյխի, ով հիացած էր վանքի այցով: Էքսկուրսիայի ավարտին կտեսնեք հիասքանչ Գոշավանք...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 12 տարեկան)
  • 7 ժամ 30 րոպե7 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Դիլիջան

Վայր: Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան

Նկարագրություն: Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:

2
Կանգառ: Հաղարծին վանք

Վայր: Հաղարծին վանք, Հայաստան, Դիլիջան ազգային պարկ

Նկարագրություն: Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Գոշավանք

Վայր: Գոշավանք, Հայաստան, Տավուշի մարզ, Գոշ գյուղ

Նկարագրություն: Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Մուտքն անվճար է

4
Ճաշ: Ճաշ (ըստ ցանկության)

Նկարագրություն: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել ճաշ տեղական ռեստորանում: * Ալկոհոլային խմիչքները ներառված չեն ճաշի գնի մեջ։ **Խնդրում ենք նախապես տեղեկացնել տեղերի ամրագրման համար:

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Կովկասյան

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Փորձառու զբոսավար (զբոսավարով Էքսկուրսիաների տարբերակի համար)

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)