Զարնի-Պարնի, Ախթալա ամրոց, Սանահինի վանք
Այս խմբային էքսկուրսիան կտևի գրեթե մեկ ամբողջ օր, բայց նույնիսկ երկար ժամանակ անց Դուք լցված կլինեք դրանից ստացված դրական տպավորություններով: Այն նվիրված է Լոռվա մարզին: Սկզբում կհիանաք 10-րդ դարի Հաղպատ վանքով, որտեղ 18-րդ դարի վերջում ապրել և ստեղծագործել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան: Երթուղում հաջորդը վեհաշուք Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիրն է, որտեղ, որոշ պատմական գրառումների համաձայն, անվ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
13 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հաղպատի վանք, Հայաստան, Լոռու մարզ, գյուղ Հաղպատ
Նկարագրություն: Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Վայր: Զառնի-Պառնի, Հայաստան, Լոռու մարզ, Հ-25
Նկարագրություն: Զարնի-Պարնին քարայրաամրոցային համալիր է Լոռու մարզում: Այն տեղակայված է դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում: Համալիրը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» ամրոցներից, ինչպես նաև «Ծակ էր» քարանձավից: Որոշ պատմական գրառումների համաձայն՝ անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը նախկինում ապրել և կերտել է այս քարանձավում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր: Քարանձավի հարևանությամբ կա պանդոկ և գինետուն, որտեղ կարող եք վայելել տեղական խմիչքները և հայկական խոհանոցի ուտեստները: Երեկոյան ժամերը կարելի է համեմել խարույկի մոտից բացվող դիտակետով (լրացուցիչ 10 000 AMD վճարի դիմաց): *հարկ կլինի բարձրանալ ~150 աստիճան՝ համալիր հասնելու համար
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Գաստրո Բակ
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Ախթալայի վանք, Հայաստան, Լոռու մարզ
Նկարագրություն: Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում և տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը՝ այստեղ 10-րդ դարում կառուցում են ամրոց, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները:
Մուտքն անվճար է
Վայր: Միքայել Արամյանցի տուն, Լոռու մարզ, Ախթալա
Նկարագրություն: Շվեյցարական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Արամյանցի դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն աչքի է ընկնում իր շքեղ տեսքով և 120-ամյա հետաքրքիր պատմությամբ: Դղյակը պատկանում էր թիֆլիսահայ մեծանուն գործարարին ՝ Միքայել Արամյանցին: Կառուցվել է նրա թոքախտով հիվանդ աղջկա համար, քանի որ Կովկասի ամբողջ տարածքում լավագույն կլիման հենց Ախթալայում է: Շատ հայտնի մարդիկ իրենց հանգիստը անց են կացրել հենց այստեղ, այդ թվում ՝ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինը, հայ բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանը, հոգևոր-մշակութային գործիչ՝ Խրիմյան Հայրիկը և այլոք: Միքայել Արամյանցի դղյակը Հայոց պատմության էջերում իր ուրույն տեղն ունի, քանի որ այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Սանահինի վանական համալիր, Հայաստան, Լոռու մարզ, Ալավերդի, Սանահին Սարարտ թաղամաս
Նկարագրություն: Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Հարմարավետ տրանսպորտ
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Փորձառու զբոսավար
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ