Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ

0Կարծիքներ (0) | 1 Գնված է
Սուպեր ակտիվ, Արշավ, Պատմամշակութային , Գաստրո

Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Ամբերդը՝ 7-րդ դարում հիմնված բերդ, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, դրան հաջորդում է 3250 մ բարձրությամբ Քարի լիճը՝ ծավալվող Արագած լեռան լանջերին, որը Հայաստանի ամենաբարձր կետն է (4090 մ): Հաջորդիվ կայցելեք «Արեգի» չրերի և էկո խորտիկների գործարան, ուր Ձեզ են սպասում համային անակնկալները՝ մրգերի ու բանջարեղենների անհավանական համադրություններով: ...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 8 ժամ 30 րոպե8 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Հանդիպման կետ

Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96

Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

2
Կանգառ: Ամբերդի ամրոց

Վայր: Ամբերդի ամրոց, Հայաստան, Արագածոտնի մարզ

Նկարագրություն: Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտումն են գտել Ամբերդ ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026թ.-ին Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

3
Կանգառ: Արագած լեռ

Վայր: Արագած լեռ, Հայաստան, Շիրակի մարզ

Նկարագրություն: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ): Քառագագաթ այս լեռն ամենասիրվածն է լեռնագնացների կողմից և ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Հարավային գագաթ տանող ճանապարհի լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Ամենավերևից բացվում է աչք դյութող տեսարան. մի կողմից՝ ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մեկ այլ տեղում՝ արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում՝ Արարատյան դաշտի եզրին, վեր է հառնում Բիբլիական Արարատը:

4
Կանգառ: Քարի լիճ

Վայր: Հայաստան, Արագածոտնի մարզ, Քարի լիճ

Նկարագրություն: Արագած լեռան 3250 մ բարձրության վրա է գտնվում Քարի լիճը: Սառցե գոյակցություններից առաջացած այս լիճը մեծ համբավ ունի հատկապես լեռնագնացների մոտ: Գրեթե ամբողջ տարին լիճը շրջապատված է ձնով, ինչի պատճառով էլ լճի ջուրը չափազանց սառն է:

5
Կանգառ: Արեգի չրերի և էկո խորտիկների գործարան

Նկարագրություն: «Արեգի» չրագործության գործարանը տեղակայված է հայկական լեռնաշխարհի ամենաարևոտ արևմտյան մասում: 2020թ.-ից սկսած՝ «Արեգի»-ն ներմուծում է որակի նոր չափանիշներ, ինչպես նաև սահմանում ժամանակակից նորմեր չրերի ու չորացրած բանջարեղենի արտադրության մեջ: Գործարանի այցելուներին բազմաթիվ համային անակնկալներ են սպասվում՝ մրգերի ու բանջարեղենների անհավանական համադրություններով: Այստեղ կարելի է համտեսել տարատեսակ չրեր, մասնակցել բերքահավաքի, զբոսնել այգիներով և նույնսիկ տեսնել արևային էներգիայի կայանները: «Արեգի»-ն սիրով պատրաստ է հյուրընկալել առողջ սննդի բոլոր կողմնակիցներին: * Ամրագրումները կատարվում են նախապես:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

6
Ճաշ: Ճաշի համար կանգառ, ավանդական քաղցրավենիքի պատրաստում հայկական գյուղում

Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Խոհանոց: Հայկական

Վայր: Գաստրո Բակ

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

7
Կանգառ: Սաղմոսավանք

Վայր: Սաղմոսավանք, Հայաստան, Արագածոտնի մարզ, գյուղ Սաղմոսավան

Նկարագրություն: Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքին, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ.-ի ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ.-ին ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:

Մուտքն անվճար է

8
Կանգառ: Հայոց այբուբենի հուշարձան

Վայր: Հայերեն այբուբեն, Հայաստան, Արագածոտնի մարզ

Նկարագրություն: Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:

Մուտքն անվճար է

Ի՞նչ է ներառված

  • Wi-Fi տրանսպորտում
  • Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Փորձառու զբոսավար
  • Ջուր և քաղցրավենիք

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
  • Բաց հագուստ վանքեր այցելելիս
  • Բարձր ճնշման հետ խնդիրներ

Կարծիքներ (0)