Տաթև, Խնձորեսկի քարանձավեր և ճոճվող կամուրջ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Սուպեր ակտիվ, Հնագիտական, Ընտանեկան, Գինետուրեր, Պատմամշակութային , Գաստրո

Այս էքսկուրսիայում ներառված են Հայաստանի հարավ-արևելյան մասի ամենահետաքրքրաշարժ տեսարժան վայրերից մի քանիսի այցելությունները: Առաջին կանգառը նախատեսված է հնագույն գյուղերից մեկում՝ Արենիում, որտեղ գտնվել է 6000 տարվա հնության գինու գործարան: Այս գյուղի «Հին Արենի» գործարանում է կազմակերպվելու գինու համտես և էքսկուրսիա: Այնուհետև երթուղին կշարունակեք դեպի «Տաթևեր» ճոպանուղի՝ աշխարհի ամենաերկար առան...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 14 ժամ 30 րոպե14 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Հանդիպման կետ

Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96

Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

2
Համտեսում: Հին Արենի գինու գործարան

Վայր: Հին Արենի գինու գործարան, Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ

Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Հին Արենի գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Հին Արենի գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Համտեսման տեսակը: Ալկոհոլ

Միջոցառումը ներառված է գնի մեջ

3
Ճաշ: Ճաշի համար կանգառ

Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Հայկական

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

4
Կանգառ: Տաթևի վանք

Վայր: Տաթևի վանք, Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ

Նկարագրություն: Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:

Մուտքն անվճար է

5
Կանգառ: «Տաթևեր» ճոպանուղի

Վայր: Տաթևի թեւեր, Հայաստան, Սյունիքի մարզ, ճոպանուղի Տաթևի թեւեր

Նկարագրություն: 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

6
Կանգառ: Խնձորեսկի քարանձավեր

Վայր: Քարանձավային քաղաք Խնձորեսկ, Հայաստան, Սյունիքի մարզ

Նկարագրություն: Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովտի երկու լանջերին, որոնց վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, այդ պատճառով էլ մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.), իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ, Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է որպես միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, վերջինիս կողքին՝ որդին՝ Ահարոնը, և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մ է, բարձրությունը ձորի ամենախոր կետից՝ 63 մ, լայնությունը՝ 1.5 մ: 14 տ քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը կապում է հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: *հարկ կլինի 365 աստիճան ոտքով իջնել՝ Խնձորեսկ հասնելու համար

Մուտքն անվճար է

Ի՞նչ է ներառված

  • Wi-Fi տրանսպորտում
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Փորձառու զբոսավար
  • Օդորակիչով մեքենա
  • Գինու համտես
  • Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
  • Ջուր և քաղցրավենիք

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
  • Արևպաշտպան գլխարկ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)