Դիլիջան, Պարզ լիճ, Մակարավանք
Այս էքսկուրսիայի ժամանակ Դուք կուղևորվեք Դիլիջան, որը ստացել է «Հայկական Շվեյցարիա» անվանումը՝ իր հիասքանչ բնական անտառների շնորհիվ: Քաղաքը համարվում է Դիլիջանի ազգային պարկի մի մասը: Կանգառ կունենաք բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում ձևավորված Պարզ լճի մոտ, որը հանդիսանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը: Շարունակեք դեպի երբեմնի գեղեցկությունն ու կառույց...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
10 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան
Նկարագրություն: Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Տեւողությունը:: 30 րոպե
Վայր: Հայաստան, Տավուշի մարզ, Պարզ լիճ
Նկարագրություն: Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Լիճը ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում, այն հանդիսանում է թե զբոսաշրջիկների, թե տեղի բնակիչների սիրելի ուղղություններից մեկը: Այստեղ կարելի է ուսումնասիրել բույսերի հազվագյուտ բազմազանությունը, հաճելի օր անցկացնել ընկերների հետ միասին՝ լճի վրա նավով շրջայց կատարելով:
Տեւողությունը:: 40 րոպե
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD Տարբերակ 2՝ անձը 4500 AMD Տարբերակ 3՝ անձը 4900 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Մակարավանք, Հայաստան, Տավուշի մարզ
Նկարագրություն: Տավուշի մարզում է գտնվում հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանքը: Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, միաբանության բնակելի և օժանդակ շենքերից: Այստեղ ճարտարապետական բարդ լուծումների կողքին իրենց բարձրարվեստ մշակմամբ աչքի են ընկնում նաև հարթաքանդակային ու զարդանախշային տարրերը:
Տեւողությունը:: 50 րոպե
Մուտքն անվճար է
Նկարագրություն: 1951թ.-ին հիմնադրված Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանի ամենահին գործարաններից մեկն է: Այն գտնվում է Տավուշի մարզի գեղատեսիլ Իջևան քաղաքում: Գործարանն արտադրում է կոնյակի, խաղողի և մրգահատապտղային գինիների, մրգային օղիների, ինչպես նաև պահածոների մեծ տեսականի: Սա հրաշալի հնարավորություն է համտեսել գինի և կոնյակ մեկ վայրում: Այցելուներին առաջարկվում է մի քանի տեսակի համտես. Տարբերակ 1` 3 տեսակ գինու համտես՝ անձը 3 000 AMD; Տարբերակ 2` 4 տեսակ գինու և 1 տեսակ կոնյակի համտես՝ անձը 3 500 AMD; Տարբերակ 3` 3 տեսակ գինու և 20 տարվա հնեցման կոնյակի համտես՝ անձը 5 500 AMD: *Ամրագրումները կատարվում են նախապես:
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Փորձառու զբոսավար
- Հարմարավետ տրանսպորտ
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան




