Խոր Վիրապի վանք, Ազատի Ջրամբարի դիտակետ, Գառնիի տաճար
Այս համակցված էքսկուրսիան իր մեջ ներառում է Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը: Առավոտյան ժամերին Բիբլիական Արարատն առավել քան գեղեցիկ է, այդ իսկ պատճառով առաջին այցը նախատեսված է Հայաստանի տարածքում լեռանն ամենամոտ գտնվող կետում՝ Խոր Վիրապ վանքի մոտ, որտեղից և սկիզբ է առել քրիստոնեությունը Հայաստանում: Այնուհետև կանգառ կունենաք հատուկ դիտակետի մոտ, որտեղից հնարավորություն կլինի բնո...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 7 տարեկան)
8 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Խոր Վիրապի վանք, Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Լուսառատ
Նկարագրություն: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Արարատի մարզ, Ազատի ջրամբար
Նկարագրություն: Ազատի ջրամբարը (ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա) գտնվում է Արարատի մարզում: Հանձնվել է շահագործման 1976թ.-ին՝ նպատակ ունենալով օգտագործվել Արարատյան դաշտի ոռոգման համար: Մակերեսը կազմում է 2.85 քառ. կմ, իսկ ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն խոր. մ: Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է հիացնում է այցելուներին: Արևի/լուսնի՝ ամպերի համադրությամբ արտացոլանքը ջրի մեջ յուրահատուկ տպավորություն է գործում:
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Գառնու տաճար, Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ
Նկարագրություն: Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Գեղարդի վանք, Հայաստան, Կոտայքի մարզ
Նկարագրություն: Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար: 2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)
Համտեսման տեսակը: Խոհանոց
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Հարմարավետ տրանսպորտ
- Փորձառու զբոսավար
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Վարպետաց դաս և համտեսում
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ