Գյումրի, Սև բերդ, Հին փողոցներ
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում, հանրապետության հիմնական մշակութային կենտրոններից մեկը: Վերջին տարիներին այստեղ է կառուցվել Հայաստանում միակ կաթոլիկ եկեղեցին: Այցելելով քաղաքային կենցաղի թանգարանը՝ Դուք կբացահայտեք Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը: Կունենաք կանգառ Սև Բերդում՝ Գյումրիի հայտնի հուշարձաններից մեկում, որը կառուցված...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
10 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի
Նկարագրություն: Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
Տեւողությունը:: ժամ 50 րոպե
Վայր: Ազգային ճարտարապետության և քաղաքաշինության թանգարան, Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Հաղթանակի պողոտա, 47
Նկարագրություն: Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Նկարագրություն: Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Տեւողությունը:: 30 րոպե
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Հառիճավանք, Հայաստան, Շիրակի մարզ, Հառիճ գյուղ
Նկարագրություն: Արագած լեռան արեւմտյան ստորոտին՝ ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության՝ այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից եւ թեք վիճակում, գրեթե անվնաս հասել մեր օրեր:
Տեւողությունը:: 30 րոպե
Մուտքն անվճար է
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Հարմարավետ տրանսպորտ
- Փորձառու զբոսավար
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Արևապաշտպան քսուկ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան