Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Սևանա լիճ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Սուպեր ակտիվ, Պատմամշակութային , Գաստրո, Վարպետաց դաս

Միացեք այս խմբային էքսկուրսիային՝ ուսումնասիրելու Հայաստանի ամենահրաշալի տեսարժան վայրերը: Սկզբում կայցելեք Գառնին՝ միակ հեթանոսական տաճարը Հայաստանում, այնուհետև մասամբ ժայռում փորված Գեղարդ վանական համալիրը: Տեսեք լավաշի թխման արարողությունը, որն ամենագեղեցիկ և տարածված հայկական ազգային ավանդույթներից մեկն է: Դուք նաև կայցելեք Սևանա լիճը՝ մեր լեռնային երկրի մարգարիտը: Հաջորդիվ կանգառ կունենաք Սև...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 8 ժամ 30 րոպե8 ժամ 30 րոպե

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Հանդիպման կետ

Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96

Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

2
Կանգառ: Գառնիի տաճար

Վայր: Գառնու տաճար, Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ

Նկարագրություն: Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Միջոցառումը ներառված է գնի մեջ

3
Կանգառ: Գեղարդ վանք

Վայր: Գեղարդի վանք, Հայաստան, Կոտայքի մարզ

Նկարագրություն: Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Մուտքն անվճար է

4
Համտեսում: Լավաշի թխման վարպետաց դաս

Նկարագրություն: Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար: 2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)

Համտեսման տեսակը: Խոհանոց

Միջոցառումը ներառված է գնի մեջ

5
Ճաշ: Ճաշի համար կանգառ

Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Վայր: Ռեստորան

Խոհանոց: Հայկական

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար

6
Կանգառ: Սևանա լիճ

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ

Նկարագրություն: Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

7
Կանգառ: Սևանավանք

Վայր: Սևանավանք, Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան

Նկարագրություն: Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա: *հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար

Մուտքն անվճար է

Ի՞նչ է ներառված

  • Wi-Fi տրանսպորտում
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Փորձառու զբոսավար
  • Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
  • Օդորակիչով մեքենա
  • Վարպետաց դաս և համտեսում
  • Ջուր և քաղցրավենիք

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)