Տաթևի վանք, Շաքիի ջրվեժ
Այս էքսկուրսիայի սկզբում Դուք կայցելեք Արենի գյուղի «Հին Արենի» գինու գործարանը, որտեղ կունենաք շրջայց և հայտնի գինիների համտես: Այնուհետև կուղևորվեք Սյունիքի մարզի ամենագողտրիկ ու գեղեցիկ անկյուններից մեկում գտնվող Շաքի ջրվեժը, որն այցելուների առջև ներկայանում է իր ողջ հմայքով, կտեսնեք «Սատանի կամուրջ»-ը՝ տրավերտիններից գոյացած բնական կամուրջ: Վերջին կանգառը Տաթևի վանքն է՝ ժամանակին բացառիկ գիտակ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
13 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Հին Արենի գինու գործարան, Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ
Նկարագրություն: Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Հին Արենի գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Հին Արենի գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Տեւողությունը:: 30 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Շաքիի ջրվեժ, Հայաստան, Սյունիքի մարզ
Նկարագրություն: Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:
Տեւողությունը:: 30 րոպե
Նկարագրություն: Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD Տարբերակ 2՝ անձը 4500 AMD Տարբերակ 3՝ անձը 4900 AMD *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Վայր: Ռեստորան
Խոհանոց: Հայկական
Տեւողությունը:: 50 րոպե
Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined - undefined մեկ անձի համար
Վայր: Տաթևի վանք, Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ
Նկարագրություն: Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
Տեւողությունը:: 50 րոպե
Մուտքն անվճար է
Վայր: Տաթևի թեւեր, Հայաստան, Սյունիքի մարզ, ճոպանուղի Տաթևի թեւեր
Նկարագրություն: 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
Տեւողությունը:: 15 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Գինու համտես
- Փորձառու զբոսավար
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Տաք հագուստ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան
- Վեստիբուլյար ապարատի խանգարումներ, գլխապտույտի համախտանիշներ։
- Բաց հագուստ վանքեր այցելելիս