Էջմիածին, Զվարթնոց տաճար
Այս էքսկուրսիայի ընթացքում կայցելեք եկեղեցիներ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում: Առաջին կանգառները Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներն են՝ Էջմիածնի երեք եկեղեցիներից երկուսը՝ նվիրված քրիստոնյա կին-նահատակներին, ովքեր իրենց վարդապետ Գայանեի հետ փախել են Հռոմից: Հաջորդը Էջմիածնի Մայր տաճարն է՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
4 ժամ 30 րոպե
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Էջմիածնի Մայր Տաճար, Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Նկարագրություն: Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Տեւողությունը:: 50 րոպե
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Նկարագրություն: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Տեւողությունը:: 20 րոպե
Մուտքն անվճար է
Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Գայանե եկեղեցի
Նկարագրություն: Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Տեւողությունը:: 20 րոպե
Մուտքն անվճար է
Վայր: Զվարթնոցի տաճար, Հայաստան, Արմավիրի մարզ
Նկարագրություն: Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Տեւողությունը:: 30 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Ի՞նչ է ներառված
- Wi-Fi տրանսպորտում
- Փորձառու զբոսավար
- Հարմարավետ տրանսպորտ
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Օդորակիչով մեքենա
- Ջուր և քաղցրավենիք
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան