Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Լավաշի թխման վարպետաց դաս
Միացեք այս հագեցած ու կարճ խմբային էքսկուրսիային՝ բացահայտելու Հայաստանի ամենաարտասովոր և պատմականորեն արժեքավոր վայրերը։ Ձեր ուղևորությունը կմեկնարկի Գառնիի հեթանոսական տաճարով, որը Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է՝ հելլենիստական ճարտարապետության եզակի նմուշ։ Այնուհետև կուղևորվեք դեպի Գառնիի ձոր, որն առանձնանում է իր տպավորիչ «Բազալտե երգեհոն» անվանումով բնական հրաշքով՝ ուղղահայ...
Լավագույն գինը երաշխավորված է
Հաստատում 24 ժամվա ընթացքում
Անվճար չեղարկում 24 ժամ առաջ
Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
6 ժամ
Հանդիպման վայր
Ի՞նչ է սպասում Ձեզ
Վայր: Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 96
Նկարագրություն: Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Վայր: Չարենցի կամար
Նկարագրություն: Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։ Կամարը կառուցվել է 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով: Ճակատային բացվածքի վրա, կամարի երկայնքով, փորագրված են տողեր Չարենցի հայտնի բանաստեղծությունից. «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։ Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։
Տեւողությունը:: 15 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Գառնու տաճար, Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ
Նկարագրություն: Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Տեւողությունը:: ժամ
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Նկարագրություն: Գառնու ձորում զարմանահրաշ տպավորություն են թողնում հրաբխային լավայի հետևանքով բազմանկյուն ձևեր ստացած բազալտե սյուները: Այս երկրաբանական յուրօրինակ հուշարձանը, շնորհիվ իր ապշեցուցիչ համաչափության, ստացել է «Բազալտե երգեհոն» անունը:
Տեւողությունը:: 30 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Վայր: Գեղարդի վանք, Հայաստան, Կոտայքի մարզ
Նկարագրություն: Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Տեւողությունը:: ժամ
Մուտքն անվճար է
Նկարագրություն: Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար: 2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)
Համտեսման տեսակը: Խոհանոց
Տեւողությունը:: 15 րոպե
Միջոցառումը ներառված է գնի մեջ
Ի՞նչ է ներառված
- Վարպետաց դաս և համտեսում
- Օդորակիչով մեքենա
- Մուտքի վճարները նշված երթուղու մեջ
- Փորձառու զբոսավար
- Ջուր և քաղցրավենիք
- Հարմարավետ տրանսպորտ
- Wi-Fi տրանսպորտում
Ի՞նչ վերցնել Ձեզ հետ
- Հարմարավետ կոշիկներ
- Արևպաշտպան գլխարկ
- Հագնվեք եղանակին համապատասխան