Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով: Պարույր Սևակի տուն-թանգարան այցն՝ ըստ ցանկության է: Ճանապ...

Ցուցադրել
date
price

*Нет свободных дат

time
Գինը խմբի համար
label
counter
price

*Բոլոր առկա տեղերը սպառված են

  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 11 ժամ11 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Խոր Վիրապ

Վայր: Հայաստան, Արարատի մարզ, Լուսառատ գյուղ

Նկարագրություն: Խոր Վիրապ վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Երբ թագավորը հիվանդացավ, նրա քույրը երազում տեսավ մի հրեշտակ, ով ասաց, որ Տրդատը կփրկվի միայն Գրիգոր Լուսավորչի ազատագրումից հետո: Այսպիսով արքան ազատ արձակեց Գրիգոր Լուսավորչին, իսկ վերջինս բժշկեց թագավորին: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան

Տեւողությունը:: 50 րոպե

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Նորավանք

Վայր: Հայաստան, Վայոց Ձորի մարզ

Նկարագրություն: Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:

Տեւողությունը:: ժամ

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Ջերմուկ

Վայր: Հայաստան, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ, Ստեփան Շահումյանի փողոց

Նկարագրություն: Տեղական հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները պատճառ են հանդիսանում, որ ամեն տարի մեծ քանակությամբ այցելուներ գալիս են Ջերմուկ քաղաք: «Ջերմուկ» հենց անունը հայերենից թարգմանվում է որպես «տաք աղբյուր»: Տեղանքը հայտնի է նաև իր առողջարաններով, հիանալի բնությամբ և մաքուր լեռնային օդով: Առողջարանային քաղաքի շուրջը գտնվող բլուրների բարձունքից բացվում է խիտ անտառների, ջրվեժների, գունագեղ մարգագետինների և զարմանալի ժայռերի գեղեցիկ համայնապատկեր: Ջերմուկի մեկ այլ հպարտությունը հանքային ջրերի ըմպելասրահն է, որը խորհուրդ է տրվում այցելել առողջության տարբեր խնդիրներ ունեցողներին: Քաղաքի տարածքում կան բազմաթիվ հին պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Տեւողությունը:: 2 ժամ

5
Կանգառ: Ջերմուկի ջրվեժը

Վայր: Հայաստան, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ

Նկարագրություն: Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Քաղաքը տեղակայված է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:

Տեւողությունը:: 45 րոպե

6
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Օդորակիչով մեքենա

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)