Ծաղկաձոր, Սևան, Սևանավանք

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային

Բաց մի թողեք Ծաղկաձորում անմոռանալի օր անցկացնելու, մաքուր օդ շնչելու, հիասքանչ Կեչառիս վանք այցելելու և Սևանա լճի ափին հաճելի հանգիստ անցկացնելու հնարավորությունը։ Կայցելենք նաև թերակղզու վանական համալիր՝ Սևանավանք։ Ցանկացողները կայցելեն նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ Միացե՛ք մեզ և դարձրեք ձեր օրը անմոռանալի։

date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 7 ժամ7 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Ծաղկաձոր

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Ծաղկի հրապարակ

Նկարագրություն: Ծաղկաձորի անունը արդեն իսկ հուշում է իր գեղեցկության և շքեղության մասին: Անունը բառացիորեն նշանակում է «ծաղիկների կիրճ»: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, կլիման մեղմ է, առողջարար, ինչի շնորհիվ տարվա ցանկացած եղանակին էլ քաղաքը սիրով ընդունում է բազում հյուրերի։ Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստյան գոտիները, մաքուր օդը և գեղեցիկ բնապատկերները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքի այցեքարտը: Քաղաքը անտարբեր չի թողնի նաև պատմության սիրահարներին: Հայկական ճարտարապետության հետաքրքիր հուշարձաններից մեկը՝ Կեչառիս վանական համալիրը, տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում:

Տեւողությունը:: ժամ

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

3
Կանգառ: Կեչառիս վանք

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Վլադիմիր Հարությունյան փողոց, 2

Նկարագրություն: Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Սևան

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ

Նկարագրություն: Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանում հանգստանալիս՝ զբոսաշրջիկները կարող են համատեղել լողափնյա հանգիստը և տեսարժան վայրերի այցելությունը։ Լճի մոտակայքում են տեղակայված պատմամշակութային հուշարձաններ՝ Սևանավանքն ու Հայրավանքը։ Այստեղ կարող եք տեսնել նաև Նորատուսի խաչքարերի եզակի գերեզմանատունը:

Տեւողությունը:: 40 րոպե

5
Կանգառ: Սևանավանք

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան, Ցամաքաբերդ թաղամաս

Նկարագրություն: Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

Տեւողությունը:: 50 րոպե

Մուտքն անվճար է

6
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու զբոսավար
  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)