Շրջայց Երևան քաղաքում

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային

Երևանը եզակի քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Այս տուրի ընթացքում դուք կծանոթանաք Երևանի գլխավոր տեսարժան վայրերին։

date
price

*Нет свободных дат

time
Գինը խմբի համար
label
counter
price

*Բոլոր առկա տեղերը սպառված են

  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 4 ժամ4 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Հանրապետության Հրապարակ

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Հանրապետության Հրապարակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանն ու գործընկերները կերպարանափոխեցին Երևան քաղաքը. այն վերածվեց տպավորիչ նորակառույց շինություններով ժամանակակից քաղաքի։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է։ 1971-ին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

Տեւողությունը:: 20 րոպե

3
Կանգառ: Ազգային Օպերայի և Բալետի թատրոն

Վայր: Հայաստան, Երևան, Հովհաննես Թումանյանի փողոց, 54

Նկարագրություն: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930 թվականին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով: 1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում:

Տեւողությունը:: 20 րոպե

4
Կանգառ: Կասկադ

Վայր: Հայաստան, Երևան, Կենտրոն վարչական շրջան, Փոքր Կենտրոն թաղամաս

Նկարագրություն: Կասկադ համալիրը կառուցվել է 1970 թվականին։ Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետնամասում է գտնվում հանրահայտ “Կասկադ” համալիրը, որի հեղինակներն են` Ջ.Թորոսյանը, Ս.Գուրզադյանը և Ա.Մխիթարյանը: Այն Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակ զբոսայգուն, որտեղ էլ գտնվում է Մայր Հայաստան արձանը։ Կասկադի վերևից բացվում է հրաշալի տեսարան՝ քաղաքի կենտրոնը, շենքերն ու այգիները։ Կասկադն ունի մոնումենտալ արտաքին աստիճաններ, իսկ ներսում կան ամբողջ երկայնքով ձգվող շարժասանդուղքներ։ Կասկադ համալիրը զարդարված է կանաչ տարածություններով ու ծաղիկներով, շատրվաններով և դրանց շրջակայքում գտնվող յուրահատուկ քանդակներով ու արձաններով։

Տեւողությունը:: 20 րոպե

5
Կանգառ: «Հաղթանակ» այգի

Վայր: Հայաստան, Երևան, Հաղթանակ զբոսայգի

Նկարագրություն: Հաղթանակի զբոսայգու կառուցողական աշխատանքները սկսվել են 1930-ականների վերջին: Այն կոչվում էր «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պատերազմից հետո այն վերանվանվեց «Հաղթանակ» այգու: Մինչ այդ այգու տեղում ամայի տարածքներ էին, բոլոր ծառերը տնկվեցին աստիճանաբար, տարիների ընթացքում: Առաջին կարուսելը ճոճվող նավակն էր, որը տեղադրվեց 1955-56թթ-ին: 1959թ-ին այգում բացվեց «Արագիլ» ռեստորանը, որը դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Նրա հեղինակը ևս Ռաֆայել Իսրայելյանն էր:

Տեւողությունը:: 20 րոպե

6
Կանգառ: Երևանի Արարատ կոնյակի գործարան կամ Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատ «Նոյ»

Վայր: Հայաստան, Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա, 2

Նկարագրություն: Երևանի Արարատ կոնյակի գործարանի արտադրությունը կարելի է դասել որպես լեգենդներ, քանի որ դրանք ամփոփում են Հայաստանի տնտեսական փորձը, պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունները: Այսօր ARARAT կոնյակի գործարանը հպարտորեն կանգնած է Հին Էրիվանի դղյակի տեղում և իր միջազգային հանրության շնորհիվ այն գրավում է նահանգապետերի, նշանավոր մարդկանց, մասնագետների և հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատ «Նոյը» Երեւան քաղաքի ամենագեղեցիկ անկյուններից է, որտեղ կարող եք հետաքրքիր կերպով անցկացնել ձեր հանգիստը։ Գործարանի վարչական շենքը, որը կառուցվել է Շուստովի դարաշրջանում, վերականգնվել է և այժմ ծառայում է որպես գործարանի պատմության թանգարան, որտեղ պահվում է տաղանդավոր մասնագետների պատմությունը։ Գործարան այցելելիս հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական գինեգործության և կոնյակագործության փառավոր անցյալին և ներկային։

Տեւողությունը:: ժամ

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

7
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)