Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար

5Կարծիքներ (1) | 0 Գնված է
Պատմամշակութային

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հեթանոսական շրջանից պահպանված միակ կառույցն է Հայաստանում և նվիրված է Միհր աստծուն: Նախքան տաճար հասնելը ճանապարհին կանգառ կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գեղարդավանք (Այրիվանք): Ըստ ավանդության՝ XIII-րդ դարից այս...

Ցուցադրել
date
price

*Нет свободных дат

time
Գինը խմբի համար
label
counter
price

*Բոլոր առկա տեղերը սպառված են

  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 6 ժամ6 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Չարենցի կամար

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղ

Նկարագրություն: Չարենցի կամար հուշարձանը կոչվում է հայ մեծ բանաստեղծ և մեծ հայրենասեր Եղիշե Չարենցի անունով: Համարվում է, որ նա հաճախ էր այցելում այս վայրը և սիրում էր վայելել այտեղից բացվող շքեղ ու աննման տեսարանները: Առաջին հայացքից պարզ ու հասարակ կամարը, ասես, շրջանակի մեջ է առնում աննկարագրելի բնապատկերները: Հետաքրքրական է, որ այստեղից օրվա ցանկացած ժամի ցնցող տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ուստի, հուշարձանը նաև անվանում են Արարատի կամար: Հայաստան այցելող զբոսաշրջիկները այստեղ են գալիս գեղեցիկ տեսարաններ վայելելու և լուսանկարվելու համար:

Տեւողությունը:: 15 րոպե

3
Կանգառ: Գեղարդ

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ

Նկարագրություն: Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Քարերի սիմֆոնիա

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ, ճանապարհ Ազատ գետի կիրճ

Նկարագրություն: Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Տեւողությունը:: 15 րոպե

5
Կանգառ: Գառնի

Վայր: Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ

Նկարագրություն: Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։

Տեւողությունը:: 40 րոպե

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

6
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)