Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք

5Կարծիքներ (1) | 1 Գնված է
Սուպեր ակտիվ, Պատմամշակութային

Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է: Այս փաստն ամենևին էլ պատահական չէ, քանի որ տուրի շրջանակներում կարելի է միաժամանակ բացահայտել հայկական բնաշխարհի անապատային և խիտ անտառային լանդշաֆտները: Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 9 ժամ9 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Սևան

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ

Նկարագրություն: Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանում հանգստանալիս՝ զբոսաշրջիկները կարող են համատեղել լողափնյա հանգիստը և տեսարժան վայրերի այցելությունը։ Լճի մոտակայքում են տեղակայված պատմամշակութային հուշարձաններ՝ Սևանավանքն ու Հայրավանքը։ Այստեղ կարող եք տեսնել նաև Նորատուսի խաչքարերի եզակի գերեզմանատունը:

Տեւողությունը:: 10 րոպե

3
Կանգառ: Սևանավանք

Վայր: Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան, Ցամաքաբերդ թաղամաս

Նկարագրություն: Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Դիլիջան

Վայր: Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան, Մյասնիկյան փողոց

Նկարագրություն: Դիլիջանը հին հայկական քաղաքներից մեկն է, որը հարուստ է պատմական տեսարժան վայրերով: Դիլիջանը նաև հայտնի առողջարանային քաղաք է․ խիտ լեռնային անտառների շնորհիվ օդը բյուրեղյա մաքուր է այստեղ, ինչն էլ խթան է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը։ Քաղաքը շրջապատող տարածքը ունի ազգային պարկի կարգավիճակ: Դիլիջանի տարիքի մասին են վկայում այստեղ հայտնաբերված հսկայական թվով պատմական վայրերը․քաղաքում և մերձակայքում տեղակայված են 32 ճարտարապետական հուշարձան: Քաղաքում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական ​​գտածոներ: Բնական պայմանները նմանեցնելով՝ քաղաքը երբեմն անվանում են «Հայկական Շվեյցարիա»:

Տեւողությունը:: 20 րոպե

5
Կանգառ: Հաղարծին

Վայր: Հայաստան, Դիլիջան ազգային պարկ

Նկարագրություն: Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Մի գեղեցիկ ավանդություն կա հյուսված վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

6
Կանգառ: Գոշավանք

Վայր: Հայաստան, Տավուշի մարզ, Գոշ գյուղ

Նկարագրություն: Շրջապատված անտառապատ լեռներով՝ Գոշավանք վանական համալիրը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում: 13-րդ դ․ հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

7
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու զբոսավար
  • Օդորակիչով մեքենա
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)