Էջմիածին և Զվարթնոց

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային

Այս տուրի շրջանակներում դուք կայցելեք Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոն: Կայցելեք նաև գեղատեսիլ Զվարթնոց տաճարի ավերակները։ Երկու տեսարժան վայրերն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

date
price

*Нет свободных дат

time
Գինը խմբի համար
label
counter
price

*Բոլոր առկա տեղերը սպառված են

  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 6 ժամ6 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Քաղաք Էջմիածին

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Աթարբեկյան փողոց

Նկարագրություն: Էջմիածինը հայերի համար կոչվում է սուրբ քաղաք, քանի որ այստեղ է գտնվում Հայաստանի գլխավոր եկեղեցին՝ Մայր տաճարը, ինչպես նաև գլխավոր հայրապօետի՝ կաթողիկոսի նստավայրը։

Տեւողությունը:: 40 րոպե

3
Կանգառ: Էջմիածնի Մայր տաճար

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Աթարբեկյան փողոց

Նկարագրություն: Էջմիածնի Մայր տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թթ․՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Սուրբ Գայանե եկեղեցի

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ

Նկարագրություն: Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում։ Կառույցը տեղակայված է այն վայրում, որտեղ նահատակվել է Սուրբ Գայանեն: Եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: Այն հիմնովին վերակառուցվել է 1652 թ․, վերականգնվել են նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառույցի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

5
Կանգառ: Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ

Նկարագրություն: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Այն կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ: Ըստ ավանդության Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի կայսր Դիոկղետիանոսի կինը: Կայսրը կույսերի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրանց, բայց եթե ուզենա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Տեւողությունը:: 30 րոպե

Մուտքն անվճար է

6
Կանգառ: Զվարթնոցի տաճար

Վայր: Հայաստան, Արմավիրի մարզ

Նկարագրություն: Զվարթնոցի տաճարը տեղակայված է Արարատյան դաշտում՝ Էջմիածին քաղաքից 3 կմ հարավ: Զվարթնոցի տաճարը տպավորիչ չափսերի եզակի ճարտարապետական ​​կառույց էր: Ժամանակին բնորոշ խաչաձև գմբեթավոր կամ բազիլիկային տիպի կառուցվածքի փոխարեն՝ Զվարթնոցը ներկայացնում էր բոլորովին նոր ոճ: Եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինությունն իր ժամանակի ամենաբարձր կառույցներից էր (45-49 մ): Կառույցը աչքի էր ընկնում իր զարմանահրաշ գեղեցկությամբ և թեթևությամբ: Կառուցումից 300 տարի անց տաճարը ամբողջովին ավերվել է երկրաշարժից: Այս պահին վերականգնվել է միայն շենքի առաջին մակարդակը: Այս տարածքում նաև տեղակայված է Հնագիտական թանգարան:

Տեւողությունը:: 40 րոպե

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

7
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)