Տաթև, Նորավանք, Արենի

5Կարծիքներ (1) | 4 Գնված է
Գինետուրեր, Պատմամշակութային

Այս անգամ ուղևորվում ենք բացահայտելու ճարտարապետական անկրկնելի կոթող Տաթևի վանական համալիրը: Նախքան Սյունիքի մարզ հասնելը կայցելենք հոյակերտ Նորավանք: Տպավորիչ վանական համալիրն այցելուներին զարմացնում է իր զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի հետ ներդաշնակությամբ: Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Հարսնաձորի դիտակետում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանական համալիր: Այ...

Ցուցադրել
date
price
time
Գինը խմբի համար
label
counter
price
  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 8 տարեկան)
  • 14 ժամ14 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Նորավանք

Վայր: Հայաստան, Վայոց Ձորի մարզ

Նկարագրություն: Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։ Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

3
Կանգառ: «ՏաԹևեր» ճոպանուղի

Վայր: Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթևի թևեր ճոպանուղի

Նկարագրություն: «ՏաԹևեր»-ը Հալիձորն ու Տաթևի վանքն իրար կապող անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի է: Այն կառուցվել է ավստրո-շվեյցարական կազմակերպության կողմից «Տաթևի վերածնունդ» ծրագրի ընթացքում: Այսօր ճոպանուղին ​​ամենահայտնի և սիրված տուրիստական ​​վայրերից մեկն է: Թռիչքը տևում է մոտ 15 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ: Ուղևորների աչքի առաջ բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան, հին քարանձավային բնակավայրեր, ջինջ աղբյուրներ և հայտնի «Սատանայի կամուրջը»: Ոչ շատ երկար, բայց հագեցած և տպավորիչ ուղևորությունը եզրափակվում է ոչ պակաս հրաշագեղ Տաթևի վանքով։

Տեւողությունը:: 15 րոպե

Միջոցառումը վճարվում է հաճախորդի կողմից ': մոտավորապես undefined մեկ անձի համար

4
Կանգառ: Տաթևի վանք

Վայր: Հայաստան, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ

Նկարագրություն: Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում: Վանքն ունի հարուստ պատմություն: Տաթևի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն: Այստեղ գործում էր միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվում էին հումանիտար գիտությունները: Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան: Նախկինում վանք տանող ճանապարհը բավականին երկար և դժվար էր․ մեքենայով անհրաժեշտ էր անցնել լեռնային բարդ ճանապարհով վանք հասնելու համար: Սակայն «Տաթևեր» ճոպանուղու բացումից հետո վանքը դարձել է դյուրամատչելի: Ի դեպ, հարկ է նշել, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։

Տեւողությունը:: 2 ժամ

Մուտքն անվճար է

5
Գինու գործարան: Արենի

Վայր: Հայաստան, Վայոց Ձորի մարզ, Արենի գյուղ, 3րդ փողոց

Նկարագրություն: Նրանց համար, ովքեր հասկանում են լավ գինիների կարևորությունը և հետաքրքրված են հնագույն ճարտարապետության պատմությամբ, հայկական փոքրիկ Արենի գյուղն իրական դրախտ է: 2009 թվականից այստեղ կազմակերպվում է «Արենի» գինու ամենամյա փառատոնը այն անցկացվում է աշնանը։ Այցելուներին հնարավորություն է ընձեռվում համտեսել «Արենի» գինու գործարանի արտադրության բարձրորակ գինիները։ Գործարանը ստեղծվել է 1994 թ․-ին։ Յուրաքանչյուրը կարող է այցելել գինեգործարան, որտեղ էքսկուրսավարները ներկայացնում են այցելուներին թանկարժեք ըմպելիքը պատրաստելու գործընթացը: Դժվար է անտարբեր մնալ տեղական գինու յուրահատուկ համի նկատմամբ։

Տեւողությունը:: 40 րոպե

Միջոցառումը ներառված է գնի մեջ

6
Կանգառ: Երևան

Վայր: Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու զբոսավար
  • Օդորակիչով մեքենա
  • Գինու համտես
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
  • Ջուր
  • Արևապաշտպան քսուկ
  • Տաք հագուստ
  • Հարմարավետ կոշիկներ
Էքսկուրսիա ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել սահմանափակումները`:
Բաց հագուստ վանքեր այցելելիս

Կարծիքներ (0)