Օձուն, Հաղպատ, Սանահին, Ախթալա

0Կարծիքներ (0) | 0 Գնված է
Պատմամշակութային

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Լոռվա մարզի ամենահայտնի վանական համալիրները: Առաջին կանգառը կլինի Օձուն գյուղում, որտեղ կծանոթանանք 5-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարին: Այնուհետև կայցելենք Հաղպատի վանք, որը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Ճանապարհը կշարունակենք դեպի վեհաշուք Սանահին: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է՝ սա նրանից (Հաղպատից) հին է։ Այ...

Ցուցադրել
date
price

*Нет свободных дат

time
Գինը խմբի համար
label
counter
price

*Բոլոր առկա տեղերը սպառված են

  • Լավագույն գինը երաշխավորված էԼավագույն գինը երաշխավորված է
  • Հաստատում 24 ժամվա ընթացքումՀաստատում 24 ժամվա ընթացքում
  • Անվճար չեղարկում 24 ժամ առաջԱնվճար չեղարկում 24 ժամ առաջ
  • Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)Հնարավոր է երեխաների հետ (0 - 18 տարեկան)
  • 10 ժամ10 ժամ

Հանդիպման վայր

-

Ի՞նչ է սպասում Ձեզ

Երթուղի
1
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Սկիզբ

2
Կանգառ: Օձուն

Վայր: Հայաստան, Լոռու մարզ, Օձուն գյուղ

Նկարագրություն: Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

3
Կանգառ: Հաղպատ

Վայր: Հայաստան, Լոռու մարզ, Հաղպատ գյուղ

Նկարագրություն: Հաղպատ վանական համալիրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` նույնանուն գյուղում: Համալիրը բաղկացած է մի շարք կառույցներից`զանգակատնից, ժամատնից, գավթից, եկեղեցիներից, սեղանատնից և գրատնից: Շինությունները կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանցից ամենավաղը թվագրվում է 10-րդ դարով: Հաղպատը ծառայել է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես խոշոր կրթական կենտրոն: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Այստեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին և ուրիշներ։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

4
Կանգառ: Սանահին

Վայր: Հայաստան, Լոռու մարզ, Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս

Նկարագրություն: Սանահին վանական համալիրը, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, որը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։ Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը: Սանահինը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

5
Կանգառ: Ախթալա

Վայր: Հայաստան, Լոռու մարզ, Ախթալայի առողջարանին կից գյուղ

Նկարագրություն: Ախթալա վանական համալիրը աննման և յուօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ պահպանված որմնանկարներով։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ և սրբերի պատկերներ։ Տեղանքի շքեղ բնությունը կրկնապատկում է մարդակերտ հրաշալիքի գեղեցկությունը։

Տեւողությունը:: 40 րոպե

Մուտքն անվճար է

6
Կանգառ: Երևան

Վայր: Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ

Նկարագրություն: Վերջնակետ

Ի՞նչ է ներառված

  • Օդորակիչով մեքենա
  • Փորձառու զբոսավար
  • Հարմարավետ տրանսպորտ

Ի՞նչ վերցնել Ձեզ հետ

Մի մոռացեք ձեզ հետ վերցնել:
Ջուր

Կարծիքներ (0)