Ինչու ենք մենք սիրում Գյումրին
Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, որի բնակիչները հայտնի են իրենց յուրահատուկ հումորով: Ինչպես իրենք՝ գյումրեցիներն են ասում, Երևանը պատահաբար է մայրաքաղաք դարձել: Լենինականցիները, ինչպես նախկինում կոչում էին գյումրեցիներին, նույնիսկ 1988-ի սարսափելի երկրաշարժից հետո էլ են հաջողեցրել կատակել: Գուցե, հենց դա' է օգնել նրանց չկոտրվել և վերականգնել իրենց քաղաքը: Եվ այնպես են վերականգնել, որ այսօր Գյումրին հավակնում է կոչվելու Հայաստանի զբոսաշրջային մայրաքաղաք:
Դիտել ավելինՏուր և տոմսեր
Չեղարկել ֆիլտրերի ընտրությունը
0 Տուրեր Գյումրի-ում