Սևան

Ինչու ենք մենք սիրում Սևանը

Հայաստանը ծով չունի, սակայն Հայաստանն ունի Սևանա լիճ՝ ծովի մակերևույթից 1900մ բարձրության վրա գտնվող բարձրլեռնային քաղցրահամ լիճ, որի մակերեսը կազմում է 1240ք.կմ և որը ամենախոշոր լիճն է Հարավային Կովկասում: Ապշեցուցիչ գեղեցկությամբ լիճը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայով և Գեղամա լեռներով: Այնպիսի տպավորություն է, կարծես աժդահա լեռները պահպանում են հնադարյա լիճը: Սևանը կարծես մարգարիտ լինի իր խեցու մեջ և իզուր չէ, որ հենց այդպես էլ ասում են՝ Սևանը Հայաստանի ՛՛մարգարիտն է՛: Եվ իրավ, արևոտ եղանակին լիճը շողշողում է մաքրաջինջ ջրերի մարգարտի նման:  

Դիտել ավելին

Տուր և տոմսեր


Չեղարկել ֆիլտրերի ընտրությունը
0 Տուրեր Սևան-ում

Bustourma-ն խորհուրդ է տալիս