Նորավանք

Ինչու ենք մենք սիրում Նորավանքը

Նորավանքը՝ 13-14-րդ դդ. վանական համալիրը, գտնվում է Երևանից 122կմ հեռավո-րու¬թյան վրա: Նորավանք նշանակում է նոր վանք, որը, հավանաբար, այժմ շատ տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով վանական համալիրի տարիքը: Վանքը կառուցվել է ոլորապտույտ կիրճի դարավանդին: Վանք բարձրանում ենք ձորի երկայնքով ձգվող օձագալար ճանապարհով, իսկ շուրջը վեր են խոյանում երկնաբերձ ժայռեր՝ քարայրների համալիրով, որտեղ մարդիկ ապրել են 5-6 հազար տարի առաջ և գինի են պատրաստել: Ի դեպ, պեղումների ժամանակ Արենի-1 քարանձավում գտնված խաղողի կեղևը և կորիզը գինու արտադրության գործիքների հետ միասին վկայում են այն մասին, որ այս տարածքը եղել է գինու արտադրության ամենահին շրջաններից մեկը: Այդ նույն քարանձավում գտել են նաև 5500 տարեկան ամբողջական կաշվից պատրաստված կոշիկ, որը մինչ այսօր համարվում է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը:

Դիտել ավելին

Տուր և տոմսեր


Չեղարկել ֆիլտրերի ընտրությունը
0 Տուրեր Նորավանք-ում

Bustourma-ն խորհուրդ է տալիս